22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ, քան ձեր կուսակցությունը կերազեր. սովոր էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է. Միրզոյանը`ընդդիմությանը

Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Սովոր էիք, համակերպված էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի ու գործի դրվեն այլ սցենարներ», – նշեց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, թե իրենց իշխանությունը շատ ավելին կարող է անել ու շատ ավելին բերել:

«Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք, մեր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ ու մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ», – ընդգծեց ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ