27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոնց կարող է Նժդեհ կամ Անդրանիկ, Տիգրան կամ Լեւոն, Արտաշես կամ այլ հերոսական, հայկական անուն ունեցող մարդը այսքան թրքասեր, նիկոլասեր եւ ազգուրաց լինել․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի հետ էի զրուցում, երկուսս էլ զարմացած ենք մեր հասարակության, մեր իսկ անտարբերությունից, ընկերոջս կարծիքով մեզ սխալ պատմություն են սովորեցրել․․․հակառակ դեպքում էսքան հայի մեջ էսքան թուրքական «արտադրության» զոմբի որտե՞ղից ծլեց․․․ոնց կարող է Նժդեհ կամ Անդրանիկ, Տիգրան կամ Լեւոն, Արտաշես կամ այլ հերոսական, հայկական անուն ունեցող մարդը այսքան թրքասեր, նիկոլասեր եւ ազգուրաց լինել, ոնց կարող են մտածել, թե թուրքի հետ հնարավոր է խաղաղ ապրել, ոնց կարող են համոզված լինել, որ էդ «Խաղաղության» մեջ նույն թուրքը իրենց ու իրենց զավակներին չի գլխատի, ոնց կարող են արդեն իսկ 21-րդ դարում կատարվող հայի մորթը չտեսնել, չընկալել ու չմերժել էդ ամեն ինչը հայ ազգի գլխին սրընթաց արագության բերած, բերող նիկոլիկին, ո՞նց․․․երկու հետություն արեցինք, կամ մենք հայ չենք կամ՝ էդ կերպարները․․․չի կարող նույն ժողովրդի մեջ էսքան հակասական ծայրահեղություն լինել, չի կարող մի ամբողջ ժողովուրդ հիմնովին զրկված լինել պարզ ինքնապաշտպանական բնազդներից, կենդանին որ կենդանի է, իր թշնամուն, իրեն հոշոտել պատրաստվողին կիլոմետրերից է զգում եւ պաշտպանվում․․․

Հ․Գ․ Նկարը՝ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ է, իսկ թուրքը եւ 100 տարի առաջ եւ այսօր չի ընդունում իր կատարած ոճրագործությունը,ոչ 100 տարի առաջվանը, ոչ էսօրվանը, երբ աշխարհի մի քանի տասնյակ պետություն ճանաչել եւ դատապարտել է․․․» ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ