22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունն իր ողջ ներուժով լծվել է հակաարցախյան թշնամանք գեներացնելու գործին․ «Հրապարակ»

Իշխանությունն իր ողջ ներուժով լծվել է հակաարցախյան թշնամանք գեներացնելու, արցախցիների, մանավանդ` բարձր հեղինակություն ունեցողների դեմ տրամադրելու գործին։ Մի քանի օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 3 հազար արցախցի է մեկնել Հայաստանից` շեշտելով, որ, հավանաբար, գնացել են «ժամանակ անցկացնելու»: Երեկ էլ իր ընտանեկան թերթով նախ Վիտալի Բալասանյանի դեմ նյութ հրապարակեցին, որ նա դիմել է Արթուր Վանեցյանին` խնդրելով ֆինանսավորել, որ ինքը պայքար սկսի, ապա գրեցին. «Շահրամանյանը եւ ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը»:

Իրեն կարող էին իր ոճով պատասխանել` բա եթե թալան արած լինեին, այդ 100 հազարի վրա թքած կունենային, բայց մի շերտի մոտ փորձեցին տպավորություն ստեղծել, թե Արցախի իշխանավորները պետությունից աջակցություն են ստանում, այնինչ այդ մարդիկ հենց «Հայկական ժամանակի» լուրից էին իմացել, որ իրենց հասանելիք գումարները փոխանցվել են: Ուշագրավ է նաեւ այն, որ Փաշինյանի թերթում Շահրամանյանն ու մյուսները որպես «նախկին» են ներկայացվել, մինչդեռ ԱՀ պետական ինստիտուտները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը գործելու են։

Նշենք, որ Սամվել Շահրամանյանը նախօրեին հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։ Չնայած ԱՀ Հանրայինի ֆեյսբուքյան էջում վերջին ռեպորտաժը տեղադրվել է սեպտեմբերի 24-ին, սակայն նախագահի հետ հարցազրույցը, որը վարել է հայտնի հեռուստալրագրող Ծովինար Բարխուդարյանը, կտեղադրվի ե՛ւ այդ էջում, ե՛ւ Յութուբում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ