23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայոց պատմության նոր դասագրքերին զուգահեռ ի՞նչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում անդրադարձել է Հայոց պատմության նոր դասագրքերին՝ զուգահեռներ տանելով Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում ներառված քարտեզների միջև։

«Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։

Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։

Երկրորդ նկարում նույն քարտեզն է, որը Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի երկրորդ ուժի՝ MHP կուսակցության առաջնորդ Բահչելին նվիրում է առաջին ուժի՝ AKP-ի ղեկավար, նախագահ Էրդողանին։

Երրորդ նկարում Ադրբեջանի պատմության դասագրքից «Թուրանի» քարտեզն է։ Թուրանը պանթյուրքիստական պետության ընդհանրական անունն է, որը նույնն է, թե «Թյուրքական աշխարհը»։

Ձեռքիս տակ ունեմ գրեթե բոլոր թուրքական դասագրքերը և այնտեղ ավելի հետաքրքիր դրվագներ կան, որոնք առաջիկայում կփորձեմ հրապարակել», – գրել է նա՝ կից լուսանկարներ հրապարակելով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ