06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Վերջում՝ բռնվեց

Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Եղբայրություն-Նիզամի փողոցների խաչմերուկում նկատել են երեք աղջիկների, որոնք հետապնդում էին փախչող տղամարդու:
Հետապնդելով տղամարդուն՝ ոստիկանները բռնել են նրան և բերման ենթարկել Շենգավիթի բաժին:
Պարզվել է, որ կողոպուտ կատարողը Մասիս քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն է, որը նշված փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել էր 1998 թ. ծնված Անահիտ Յ.-ի 100.000 դրամ արժողության բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ