20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը. բայց այդպես չէ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե վերջին օրերին կային սպասումներ՝ խաղաղության պայմանագրի հետ կապված։

«Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը, և Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այս հարցը փաստացի լուծվել է»,-նշեց պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ իրականության մեջ այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար միայն Արցախի հարցը չէր, որ խանգարում էր.«Կան մեծ թվով խնդիրներ, որոնք խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը։ Առաջին խնդիրը սահմանների ճշգրտման գործընթացն է, որի հետ կապված ՀՀ-ի և Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ։ Ադրբեջանը որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում, այսպես կոչված, սկզբունքներ, որոնք բանակցային հիմքում չեն կարող լինել»։

Մյուս խնդիրը, ըստ պատգամավորի, կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցրեն են.«Ադրբեջանը, բնականաբար, սրա տակ փորձում է առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը։ Եվ բնականաբար այս հանգամանքը մեծ խոչընդոտ է առաջացնում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Արցախի հարցը, ըստ էության, այս ժամանակահատվածում միայն կեղծ ձևով են առաջ բերել որպես խոչընդոտ։ Իրականության մեջ կոմպրոմիս կար Արցախի հարցում ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Դրա արտացոլումը վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների հայտարարություններն էին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Այն լարվածությունը, որը մենք ունենք ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ բավականին ծանր»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ