Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գագիկ Մելքոնյան
Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։
«Եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազ էլ կապրի։ Մենք այնքան դժվարություններ ենք հաղթահարել։ Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն», – ասել է իշխանական պատգամավորը՝ շեշտելով, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։