Ալիևը չի հանդիպի Փաշինյանի հետ իսպանական Գրանադայում
Ֆրանսիան խափանել է Գրանադայում հնգակողմ ձևաչափով նախատեսվող հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։ Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին։
Ադրբեջանը պնդել է Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը։ Սակայն դա թույլ չտրվեց, և այս հարցում հատկապես նախանձախնդիր էին Ֆրանսիան ու Գերմանիան։
«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և, վերջապես, Շառլ Միշելի հայտարարությունները պարզ դարձրին, որ այս հարթակում տիրում է հակաադրբեջանական մթնոլորտ»,- գրում է «Մինվալը»։
Նշվում է, որ Ալիևը չի մեկնի Գրանադա։
Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննայի Հայաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն ու դիտողությունները ոչնչացրեցին Գրանադայում հանդիպման կարևորության մասին վերջին պատրանքները։
«Այս ֆոնին Ադրբեջանը հրաժարվեց այս հանդիպումից։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնում Գրանադա։ Ադրբեջանը որեւէ իմաստ չի տեսնում այս ձեւաչափին մասնակցելու մեջ։ Ինչո՞ւ պետք է տարածաշրջանի խնդիրները քննարկեն մեր տարածաշրջանից հեռու երկրները։
Եթե օրակարգում լինի ԵՄ-Ադրբեջան-Հայաստան նախորդ եռակողմ ձեւաչափը, ապա Ադրբեջանը կարող է մասնակցել դրան։ Սակայն ցանկացած ձևաչափ, որին մասնակցում է Ֆրանսիան, անընդունելի է մեր երկրի համար։ Ադրբեջանը չի մասնակցի բանակցություններին մի հարթակում, որտեղ ներկայացված է Ֆրանսիան»,- գրում է «Մինվալ»-ը։