25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եթե ՔՊ-ի ԱԺ ղեկավարը միասնության կոչ է անում, ապա առաջարկում եմ միավորվել Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։

Մեղավորների պահով…

Ցանկացած նորմալ երկրում հաղթանակն էլ, ձախողումն էլ ունենում է կոնկրետ հասցեատեր՝ երկրի իշխանությունը։

2018-ի մայիսի 8-ից սկսած մինչ օրս Հայաստանում ու Արցախում ցանկացած ձախողման ու պարտության մեղավորներն իշխանություններն են։

Կոնկրետ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։

Նիկոլն է Ադրբեջանին կառուցողական հայտարարել։

Նիկոլն է ՝Արցախը Հայաստան է եւ վերջ թեզի հեղինակը։

Նիկոլն է խոստացել Արցախի ու Հայաստանի բնակչությանը ձեռնտու լուծում։

Նիկոլն է բանակցել «իր սեփական զրոյական կետից»։

Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Նիկոլն է դրական ազդակներ ստացել թուրքերից։

Նիկոլն է հոկտեմբերի 19-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու եւ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու առաջարկից։

Նիկոլն է կնքել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Նիկոլն է 2020-ի դեկտեմբերին հետ բերել մեր զորքերը Ղուբաթլուի շրջանից Սյունիք։

Նիկոլն է տվել Գորիս-Կապան ճանապարճը թշնամուն։

Նիկոլն է հանձնել առանց մեկ կրակոցի Սեւ լճի 30 տոկոսն ու ՀՀ տարածքի 41 քառ.կմ։

Նիկոլն է հռչակել «անջատում հանուն փրկության» թեզը ու հրաժարվել դրանից։

Նիկոլն է հանձնել Լաչինն ու Աղավնոն։

Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլն է հանցավոր դիտորդի նման հետեւել Արցախի հայաթափմանը։

Նիկոլն է Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի եւ մյուս հայորդիների գերության մեջ հայտնվելու մեղավորը։

Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ։

Միասնությունից եք խոսում…

Խնդիր չկա։

Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ