08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործեք

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն այսօր լրգրողների հետ զրույցում հայտարարեց, որ մեր հանրապետությունում  այս տարի խորքային հորերի ջուրն իջել է, ինչի պատճառով ջրամբարներում նախորդ տարվա համեմատ ավելի քիչ ջուր է ամբարվել:  Խնդիրը լուծելու նպատակով, փորձագետի խոսքով, նախատեսվում է Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր բաց թողնել:

Ա. Ղազարյանը սակավաջուր տարվա պայմաններում Սեւանից ջուր վերցնելն  անհարժեշտություն  համարեց՝ կոչ անելով ջրօգտագործողներին ոռոգման նպատակով  ջուրը խնայողաբար օգտագործել: Հանրապետության խոշոր ջրաղբյուրներից  Ապարանինն , օրինակ, փորձագետի խոսքով, նախորդ տարվա 91 միլիոն խմ-ի դիմաց ներկայում ունի  31 միլիոն  խմ լցվածության մակարդակ:

Եւ քանի որ հանրապետությունում  ջրի սակավության  արդյունքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել,  ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում որոշում է ընդունվել  Սեւանա լճից ընթացիկ տարում  բաց թողնել լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր: Առաջիկայում այն կներկայացվի ԱԺ հաստատմանը: Փորձագետը, տեղեկացնելով այս մասին, նշեց,  որ  այդ կերպ հնարավորություն կստեղծվի շուրջ 40 հազար հեկտարի վրա ջրամատակարարում իրականացնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ