02 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը, հակառակ դեպքում շատ ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ ու ահռելի զոհերի աճով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը երեկվանից պաշտոնապես հայտարարում է բանակցություններին պատրաստ լինելու մասին, իրականում խուսափում է խոսելուց, ինչը նշանակում է, որ արյունահեղությունը շարունակվելու է:

Միջազգային դերակատարները նույնիսկ այս պահին պատերազմը կանգնեցնելու գործառույթ չեն իրականացնում:
Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով խնդիր ունի հայաստանյան դավաճանների հետ, բայց Արցախում ապրող մարդիկ աշխարհաքաղաքական խնդիրների գերին չեն դառնալու:

Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը, հակառակ դեպքում շատ ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ ու ահռելի զոհերի աճով»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ