22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է.

«Հարգելի՛ արցախցիներ, ինձ համար պատիվ է ձեր կողքին լինել մեր պատմության այս ծանր պահին։ Դուք նորից ապացուցեցիք ամբողջ աշխարհին, որ հնարավոր չէ ձեզ կոտրել ո՛չ շրջափակմամբ, ո՛չ ֆիզիկական ոչնչացման փորձով։

Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, որոնք կոտրեցին իրենց և իրենց խոսքերի նկատմամբ հավատն ու վստահությունը, որոնք կենսական անհրաժեշտության ապրանքների փոխարեն հավանություն էին տալիս գարեջրի և մայոնեզի ներկրմանը, որոնք կարգի չբերեցին ապաստարանները, որոնք չսովորեցրին մարդկանց, թե ինչ պետք է անել այսպիսի իրավիճակում, որոնք իրենց իշխանությունը պահելու համար դավաճանեցին մեր ընդհանուր Հայրենիքի շահերին, որոնք հանուն աշխարհաքաղաքական խաղերի պատրաստ են զոհել 8-ամյա տղայի, որի սիրտը պայթել էր ռմակոծության ժամանակ։

Ես համոզված եմ՝ չնայած այս ամենին՝ մենք պաշտպանելու ենք մեր սրբազան հողում ապրելու մեր իրավունքը, մենք վերականգնելու ենք սուրբ Հակոբավանքը և մեր մյուս հուշարձանները, կառուցելու ենք լավագույն դպրոցներն ու համալսարանները, և Արցախում ապրող հայերի հետագա սերունդները շարունակելու են մեր գործը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ