10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի բացառվում, որ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի կգնա. իրադրությունը լարված է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա «ՌԷՊ» միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի կդիմի։

«Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել:

Իրականությունը, սակայն, այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ:

ՊԲ-ն արդեն տվել է, որ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել, սակայն ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա:

Իրադրությունն, ընդհանուր առմամբ, լարված է և այն դերակատարները, ովքեր շահագրգռված են իրավիճակի կայունությամբ, պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեն»,- Facebookում գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ