03 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը «կատաղած է», Ավինյանը՝ «ավերված»․ «Իրավունք»

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը «մեռած է, թաղած չէ»: Բացի այն, որ նման արդյունքները լուրջ տարաձայնության պատճառ են դարձել Նիկոլ Փաշինյանի ու ավինյանականների միջեւ, պարզվում է` Տիգրան Ավինյանի սրտով չէ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելը, ինչին այլընտրանք չունեն:

Այսպիսով` մինչ Ավինյանը փորձում է այս մղձավանջից «ձեռքերը լվացած» դուրս գալ` ՔՊ-ում ակտիվ քայլեր են իրականացվում ընտրված մյուս երեք ուժերից` «Ազգային առաջընթացից», «Մայր Հայաստանից» եւ «Հանրային ձայնից» գոնե մեկ-երկու ավագանու անդամի իրենցով անելու համար:

Խնդիրն այն է, որ մեկ ավագանու ձայնը կարող է որոշիչ լինել` Ավինյան Տիգրանին քաղաքապետ դարձնելու հարցում:

Ի դեպ, երեկ քաղաքացիները նկատել էին, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ինչ-որ ուղղությամբ է շտապում Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու թեկնածու Սուրեն Գրիգորյանը` «Ընտրական օրենսգիրքը» ձեռքին:

ՔՊ-ն փորձում է ելքեր փնտրել իշխանությունը պահելու հարցում, իսկ նրանց շարքերից ոմանք հասկանում են, որ Հայկ Մարությանից նախ քաղաքապետ, ապա հերթական ուկրաինական Զելենսկի դարձնելու Արեւմուտքի ախորժակը մեծ է, եւ նրանք աջակցություն այլեւս չունեն նաեւ դրսից»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ