29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը գրում է․

«ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը

«Մեր դեմ խաղ չկա…» ու «ժողովրդի քվե…» ամեն քայլափոխի բղավող իշխանական խմբակն այսօր սեփական մահախոսականը լսեց երեւանցիների ընտրության արդյունքում քվեաթերթի հաշվող ձայների տոնայնությունից։ Մայրաքաղաքի 824 հազար 250 ընտրողից ստացել է 80 հազարից պակաս։ Ասել է թե՝ 10 տոկոսից պակաս։ Հիմա համեմատեք՝ 2018-ին Երեւանի ընտրություններում 294 092 քվե ստացած ուժը 5 տարի անց ունի միայն 80 հազար քվե։ Գահավիժում դեպի նիկոլական փորած անդունդ։

Անգամ էական էլ չէ, Երեւանի քաղաքապետ կընտրվի առաջին փորձից, թե՝ ոչ։

Այս պատկերը բավական է, որ ՔՊ-ական «լափառոշները», Երեւանի քաղաքապետարանի դիմաց թանկարժեք բեմի վրա կանգնած ու հոխորտացող մեծախոսները հանրային խայտառակությունից ազատվելու համար կեսգիշերն անց գնան նույն վայր ու վայելեն այն գազոնների ու ծաղկանոցների համը, որն անասելի թանկ գնով նոր էին այնտեղ տեղավորել ու դրանով էին հպարտանում, երբ Արցախը շրջափակման մեջ է ու 120 հազար մեր հայրենակից սովամահության եզրին է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ