22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել։

Փաստորեն, ըստ Նիկոլի, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Ուրացման ու ստախոսության վառ օրինակ։

Օձը տաքացնողին է կծում։

Այ կապիտուլյանտ, եթե Տեր-Պետրիսյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, էլ ինչու՞ էր վետո դնում 1996-ի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթաժողովում։

Հ.Գ. Լիսաբոնում հայաստանյան կողմի մոտեցումներն էին.

1. ՀՀ որևէ կասկած չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-ի վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։

2. ՀՀ ճանաչում է ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը,
ԼՂ-ն իր կարգավիճակն ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու վճռականություն,

ՀՀ-ն գիտակցում է, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է գտնեյ հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ