14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նման վարքագիծը, մենք՝ այս պետությանը ամենաթանկը տված ծնողներս, գնահատում ենք իշխանության կողմից ուղերձ, պատերազմից 5 րոպե պակաս գտնվող երկրի պաշտպաններին». «Որդիների կանչ» հ/կ

Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում (Կոմիտասի պանթեոնին կից) շինծու մեղադրանքով կայանալու է 44-օրյա պատերազմի հերոս` Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատը:

Իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը, սկսած Եռաբլուր պանթեոնից ծնողներին բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ գործեր հարուցելուց, մինչև նրբորեն մշակված սադրանքների միջոցով շինծու գործեր կարելը՝ փորձելով նրանց ազատությունից զրկելու միջոցով լռեցնել պայքարի ու պահանջատիրության ամենաարդար ձայնը:

Իշխանության նման վարքագիծը, մենք՝ այս պետությանը ամենաթանկը տված ծնողներս, գնահատում ենք իշխանության կողմից ուղերձ, պատերազմից 5 րոպե պակաս գտնվող երկրի պաշտպաններին, որ տեսեք, թե ինչ կարող է լինել նաև իրենց ծնողների հետ, ինչը անթույլատրելի է և դատապարտելի, և որը մեծ հարված է մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակին, իրենց մինչ այդ ձևավորված արժեհամակարգին։

Սիրելի հայրենակիցներ, լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքը, աջակցելով նրան, աջակցում ենք ինքներս մեզ, մեր սերունդներին վաղվա օր ունենալու համար։

«Որդիների կանչ» հ/կ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ