02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Բագրատյանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին

«Երբ ցանցերը սկզբից վաճառել ենք, ասում են 25, ոմանք ասում են 12 միլիոն դոլարով, իսկ երեք տարի հետո վերավաճառել ռուսական պետական կազմակերպությանը 80 միլիոն դոլարով. սա կարող եք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, պարոն Շարմազանով, հաճախ ասում եք բերեք ներկայացրեք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ելույթ ունենալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի զեկույցի մասին:

Բագրատյանի համար անհասկանալի է այն հանգամանքը, որ ունենալով ֆիքսված մարժա՝ էլեկտրաէներգիան շահույթ չի հետապնդում, և նա նկատեց, որ էլեկտրացանցի վաճառքը ակնհայտ է, որ քրեական հանցագործությամբ է ուղեկցվել: «Դուք խա՞ղ եք անում 250 միլիոն դոլար պարտքի հետ, երբ հստակ ֆիքսված է մարժան, համատարած թալանի հետ գործ ունենք, ի վերջո վճարողն ո՞վ է լինելու…Սպառողը»,-ասաց նա: Բագրատյանը ընդգծեց, որ լավ է հանձնաժողովը աշխատում է, բայց նկատեց, որ ավելի է պետք անել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ