31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանը առաջարկով է հանդես եկել

Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն առաջարկով է հանդես եկել՝ ուղղված իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին՝ կապցած Ստեփանակերտում հացի հերթերի հետ.

«Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր, լի դժվարություններով, բայց իրվիճակին համահունչ բնականոն ապրելակերպի…

Կարծում եմ՝ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում հաց պատրաստելու (թխելու), ըստ այդմ կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ, և նույն կտրոնով բաց թողնել, և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ (ինգրիդենտներ՝ ալյուր, աղ, խմորիչներ և այլն), որպեսզի մարդիկ կարողանան տնային պայմաներում պատրաստեն (թխեն) հանապազօրյա հացը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ