24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ինձ ասացին՝ այսօր իսկ վերադարձեք Մոսկվա, Հայաստանում Դուք անցանկալի անձ եք. Կրիվոպուսկով

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։

Հինգշաբթի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է անձամբ ինքը՝ Կրիվոպուսկովը։

«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին․․․ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- նշել է նա։

Կրիվոպուսկովը եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը 2009-2013 թթ.:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ