30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը կամ՝ Անկախության 10 պատվիրանների սեփական ընկալումը.

1. ինքնամաքրվել, լինել կարգապահ, առաջադեմ, զարգացող,

2. կրթվել, սիրել աշխատանքն ու գիտելիքը, տարածել այն,

3. չվախենալ լինել նորարար ու համարձակ, սիրել իմաստությունն ու խրատը, քրտնաջան աշխատել՝ զարգացնելու անձն ու հավաքականությունը,

4. անձակենտրոն աշխարհայացքն ստորադասել հավաքական Արդարակարգին՝ ընկերվարականին,

5. Հայրենիքի գաղափարը չսահմանափակել իրավական-ինստիտուցիոնալ եզրույթով՝ Հանրապետություն, թե միապետություն,

6. չհրաժարվե՛լ ազգային երազանքից, հայության խլված իրավունքների վերականգնումը համարել անժամանցելի և սերունդների պատասխանատվություն,

7. զուգորդել ազգային ու պետական շահը, անվտանգության մեխանիզմների մշտական կատարելագործումը դիտարկել զարգացման գրավական,

8. քաղաքականապես հասունանալ, ապավինել ոչ թե օտարին, այլ հայության հավաքական ներուժին,

9. բաց լինել աշխարհին, չհռչակել թշնամիներ, բայցև չզիջել ազգային սկզբունքները, նպատակներն ու արժեքները,

10. հավատալ հայրենիքի հավերժականության գաղափարին ու այն փոխանցել սերունդներին:

Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:

Պի՛նդ եղեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ