11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հետո այս ամենը նույն այդ «մտահոգ ձյաձյաներն ու անքլները» մեծ հաճույքով կօգտագործեն…». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտից սկսած ՄԱԿ ԱԽ նիստը մեր իշխանությունները, բնականաբար, ներկայացնում են որպես մեծ հաջողություն, իսկ ընդդիմադիրները՝ որպես այս ապիկար իշխանությունների հերթական ձախողում:

Իրականում այս նիստը մեծ հաջողություն էր աշխարհի միայն այն մեծերի համար (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան և այլն), որոնք մեծ հաշվով թքած ունեն բոլոր այն «արժեքների» վրա, որոնք վերջիններիս «հաղթաթղթրն են»…, երբ դա իրենց պետք է՝ մարդու իրավունք, սոված երեխա, ցեղասպանություն, ժողովրդավարություն, հղի կնոջ կյանք և այլն: Ինչպես թքած ունեին 20-րդ դարի սկզբում, երբ ցեղասպանում էին մի ողջ ժողովուրդ: Ինչպես և մեկ դար առաջ, աշխարհը հիմա «կոչեր կանի», «միջազգային ֆորումներ և սեմինարներ կանի», «կզայրանա», «կցավակցի», «խաղապահներ կամ դիտորդներ կուղարկի»…, բայց իրականում լուռ կհետևի, թե ինչպես են վերացնում մի ողջ ժողովուրդ, որովհետև նավթ ու գազն այս պահին (և միշտ) շատ ավելի թանկ են, քան 120.000 մարդու կյանքը:

Եվ ամենակարևորը, հետո այս ամենը նույն այդ «մտահոգ ձյաձյաներն ու անքլները» մեծ հաճույքով կօգտագործեն որպես «դամոկլյան սուր» Ադրբեջանի նկատմամբ, ինչպես դա արդեն 100 տարի է՝ անում են Թուրքիայի դեմ… իհարկե, միայն այն ժամանակ, երբ դա իրենց է պետք:

Շատ լավ գիտակցում եմ, որ այս գրառումս ցինիկ է… Բայց մենք պետք է հասկանանք, որ շատ ցինիկ է աշխարհը, իսկ իմ գրառումն ընդամենը այդ անսահման ցինիզմի արձանագրումն է: Եվ քանի դեռ մենք, հայտնի առակի ագռավի նման, հավատալու ենք ամեն մեկի «բարի և գեղեցիկ խոսքին», մեր բաժին «պանիրը» միշտ մեր քթի տակից տանելու են»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ