11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Գագիկ Ծառուկյանն ունի խմբակցություն ու ձեր խոսնակության կարիքը չունի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամին հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, թե արդյոք ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սահմանդրական ազատությունների դեմ ոտնձգությունների հարցը քննարկելու համար հանձնաժողով չի ստեղծվելու:

«ՀԱԿ-ի անունից ցանկանում եմ վերջին զարգացումների հետ կապված հարցը բարձրացնել, մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ դուք լինելով ԱԺ նախագահ և ՀՀԿ թիմի անդամ՝ լիովին աջակցել եք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի որոշումներին, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ:

Սակայն վերանալով այդ արձանագրումից և դիտարկելով ձեզ զուտ ԱԺ նախագահի դերում՝ ԱԺ-ում անհետաձգելի քննարկելի հարց պետք է ներկայացնել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնությամբ սանձազերծված ահաբեկչական գործունեությունը: Ճնշումները ԲՀԿ-ի անդամների նկատմամբ այլ կերպ գնահատել, քան սահմանադրական ազատությունների դեմ ոտնձգություն, չի կարելի»,-հայտարարեց Զուրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Մի վայրկյան, սա մտքերի փոխանակություն չէ: Սա հարց է, ելույթ եք ունենում` հետո հարց եք տալիս, սա մեկ, երկրորդն էլ Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ամբողջ խմբակցություն, ու ձեր խոսնակության կարիքը չունի, որ պետք լիներ, իրենք կխոսային, հարցը տվեք»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Զուրաբյանը հարց տվեց. «Եթե լինեիք դեմոկրատական երկրի խորհրդարանի խոսնակ՝ դուք պետք է անհետաձգելի միջոցառումներ կիրառեիք, որ մենք հանձնաժողով ստեղծեինք`ազատություների դեմ ոտնձգություների հարցը քննարկելու: Արդյոք պատրաստվո՞ւմ եք նման բան անել»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե համաձայն չէ մտքերի հետ: «Առավել ևս ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել ԱԺ-ն»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ