Արարատի համար` ֆրանսիական “կայֆերով”. Ավանգարդ
“Ավանգարդ”-ի տեղեկություններով, արդեն որոշակի ժամանակ է, ինչ Արարատի քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակ է, իսկ քարտուղարուհին այցելուներին տեղեկացնում է, թե նա գտնվում է մայրաքաղաքում` զբաղված քաղաքի խնդիրներով:
Սակայն թերթի իրազեկ աղբյուրները պնդում են, թե քաղաքապետը գտնվում է Ֆրանսիայում, ուր անձնական բիզնես ունի եւ այլեւս ցանկություն չունի վերադառնալ հայրենիք, որովհետեւ ընտրությունների ժամանակ ներքաշվել է ինչ-որ ֆինանսական խնդիրների մեջ:
“ՏԻՄ օրենքը սահմանում է համայնքապետի ընտրության հստակ դրույթներ, ուրեմն չի բացառվում, որ ժամանակ անց Արարատում քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան` եթե, իհարկե, գործող քաղաքապետը չհոգնի ֆրանսիական տեսարաններից եւ որոշում չկայացնի զմայլվել հայրենի քաղաքի համայնապատկերով…
Ի դեպ, շատ արարատցիներ այնքան էլ չեն տխրել քաղաքապետի բացակայությունից, իսկ ոմանք էլ անհամբերությամբ են սպասում, թե երբ քաղաքին կվերադարձվի մանկապարտեզի շենքը, որը քաղաքապետն ապօրինաբար սեփականաշնորհել էր` կեղծելով իր նախորդի ստորագրությունը”,-եզրափակում է թերթը: