06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երվանդ Զախարյանը խոսքի տերը չի եղել /վիդեո/

«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց էին: Չնայած անձրևին նրանք եկել էին այստեղ՝ պահանջելու իրենց աշխատավարձերը: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ մոտ 18 ամսվա աշխարավարձ դեռ ունեն ստանալու: Մի տղամարդ էլ պատմեց, որ երկու շաբաթ առաջ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է գործարան, խոստացել, որ մեկ ամսվա աշխատավարձ կտրվի փետրվարի 15-ին, սակայն այսօր փետրվարի 18-ն է, և աշխատավարձ չի տրվել:

«Հետո ասացին, որ փետրվարի 25-ից հետո կտան, ամիս 32-ին կստանանք երևի»: «Ամեն ամիս աշխատավարձ ստանալուց կամ գալիս ենք այստեղ, կամ գնում ենք նախագահական»,-նշեց աշխատակիցներից մեկը: Մյուսն էլ նկատեց. «Ղեկավարներն են ամենաշատը ստանում, չեն գալիս էստեղ»:
Նրանք նաև հայտարարեցին, որ արդեն իրենց մնում է արտագաղթի ուղին բռնել, որովհետև այսպես այլևս չի կարող շարունակվել: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ