11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարածաշրջանում ամենաշատ և էժան կարտոֆիլը մենք ունենք

Այս տարի, ամենայն հավանականությամբ, լավ պտղաբուծություն կունենանք, այդպես են վկայում եղանակային պայմանները: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բանախոսը գյուղացիներին կոչ արեց զբաղվել ավանդական մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, պղպեղի մշակմամբ:

“Մենք  պատրաստվում ենք լավ գյուղացիական տարվա: Արդեն պատրաստել ենք 1000 տոննա էլիտար բարձր դասի կարտոֆիլի տնկանյութ, որը մատակարարվելու է մեր ֆերմերներին, Նիդերլանդներից ենք ներկրելու: Տարածաշրջանում ամենաշատ և էժան կարտոֆիլը մենք ունենք, եւ արդեն երկրորդ տարին է, ինչ կարտոֆիլ ենք արտահանում”,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ կայուն գյուղատնտեսական տարի սկսելու համար կարևոր է ոռոգման ջրի խնդիրը, իսկ այստեղ մի շարք բացթողումներ կան:

“Պետք է հանձնաժողով ստեղծել, որը կկարգավորի գյուղացու և ՋՕ-երի հարաբերությունները: 2005-ին օրենք հանեցին, որ գյուղապետերը պետք է ՋՕ-երի նիստերին չմասնակցեն, ինչը շատ վատ է”,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ դիզվառելիքի թանկ լինելը եւս մեծ խնդիր է գյուղացիների համար, քանի որ միջազգային շուկայում վառելիքի գներն ընկել են, այն միայն Հայաստանում չի էժանացել:

“Կառավարությունը պետք է վերանայի այդ 350 դրամները ու դարձնի 300 դրամ”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ