15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Քեզ ոչ քաղաքական պապաներդ կփրկեն, ոչ իրենց փողերը՛՛

Ազատամարտիկները շարունակում են Henaran.am-ի խմբագրություն ուղարկել իրենց արձագանքները ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք, Գևորգյանի հայտարարությունը ուղղված էր ԵԿՄ նախագահ, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Ներկայացնում ենք արձագանքներից մի քանիսը:

Ջրվեժի երկրապահ ազատամարտիկները մեծ զայրութով իմացան, որ Ծաղիկ Ռուբոն կայքերից մեկում դուրս է տվել այնպիսի բաներ, որոնց համար ինքը ամպայման պիտի պատասխան տա բոլորիս: Քո համար ծաղիկ-ծաղիկ ապրում էիր ու մեկ էլ հանկարծ ուզում ես ծաղկեփունջ դառնալ:
 Ախր ծաղկեփունջը շուտ է թառամում ու տիրոջ կողմից աղբաման նետվում: Ռուբո… Ծաղկեփունջ ջան, էս երկու օրը քեզ լավ կօգտագործեն, հետո էլ դեն կշպրտեն, բա ոնց ես նայելու Զորավարի աչքերին:

ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչ Միհրանյան

Մալաթիա-Սեբաստիա   տարածքաին   բաժանմունքի  եռասերունդ   երկրապահները,   կարդալով   Ծաղիկ Ռուբոյի  հրապարակումը, ևս  մի անգամ էլ համոզվեցին, որ ով մտնում է  քաղաքական  դաշտ, կորցնում է իր  բարոյականութնունը։ Չնայած քաղաքական դաշտում կան շատ լավ մարդիկ, բայց…

Մենք զայրացած ենք    Ծաղիկ Ռուբոյի  կեցվածքի և նրա կողմից  արված  անհիմն և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից:  Այս  մարդն ուզում  է հավատացնել, որ ինքն է գեներալ Մանվել  Գրիգորյանին  համոզել, որ դառնա  ԵԿՄ վարչության նախագահ: Իրականում Ծաղիկ Ռուբոն  ԵԿՄ-ում   երբեք չի ունեցել այնքան   հարգանք  ու  հեղինակություն, որ կարողանար  որոշակի  հարց լուծել, ուր մնաց  ԵԿՄ  Վարչության  նախագահի:

ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա Տ/Բ նախագահ Վարազդատ Զատիկյան

Ելնելով վերջին քաղաքական զարգացումներից՝ ես խորը ցավով առաջարկում եմ ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ կոպիտ և թշնամական արտահայտություններից:  Քաղաքական առաջատար ուժերի հարաբերություններից ելնելով երկրում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ:  Այս իրավիճակում թատերաբեմ են հրում ինչպես միշտ ազատամարտիկներին ելնելով սոցիալական վիճակից և շահարկելով երկրի վիճակը:

Բոլոր ազատամարտիկները անկախ նրանից թե, որ ճամբարում են գտնվում համոզված եմ, չեն կորցրել հարգանքը միմյանց նկատմամբ, չեն կարող մոռանալ միմյանց հետ իրենց ունեցած մարտական ուղին, իրար հետ կիսած մի կտոր հացը: 20 –րդ դարավերջին հայ ժողովուրդը ոսկյա տառերով հայ պատմության հուշամատյանում գրանցեց իր ինքնությունը հաստատող հաղթական էջեր:

Այդ ընթացքում ժողովրդի միջից ծնվեցին մեր հերոս տղաները անուս  հրամանատարներ, զորավարներ, որոնք կերտեցին մեր մեծ հաղթանակը Արցախյան ազատամարտում, նրանց շնորհիվ աշխարի թաթերաբեմում մենք ներկայանում ենք հպարտ կեցվածքով: Չեմ ուզում անուն առ անուն նշել բոլորին քանզի բոլորին ճանաչում ենք:

Այսօր խոսքս Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի մասին է:  Բոլոր ժամանակներում, իհարկե բոլոր ժողովուրդների մեջ եղել են անարժան մարդիկ խեղաթյուրելով իրենց իսկ պատմությունը:

Չգնահատելով իրենց սիմվոլներին: Հիշում ենք խորհրդային տարիներին, ինչու ոչ նաև զարթոնքի և պատերազմի տարիներին որոշ քաղաքական գործիչների արտահայտություններ Անդրանիկ Օզանյանի հասցեին, որը դավաճանություն է սեփական ժողովրդի և  արյունով հունցված այս երկիր հանդեպ: Խոսքս վերաբերում է օրերս Ռուբեն Գևորգյանի արտահայտություններին ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հասցեին արված արտահայտությանը: Ամեն մարդ թող խոսի ըստ իր կատարած գործերի և իր քաշին հարիր:

Մենք դատապարտում ենք նման քաղաքական գործիչներին, որոնք իրենց անխոհեմ գործունեությմբ հայրենադավ իրավիճակ կարող են ստեղծել երկրի ներսում, միմյանց դեմ հանելով երկրի նվիրյալ ազատամարտիկներին:

ՀՀ ԵԿՄ Երևանի քաղաքային խորհուրդ,

ազատամարտիկ Աղվան Մխիթարյան

Ռուբեն Գևորգյան, վարկաբեկելով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, դուք վարկաբեկում եք նախ Ձեզ, հետո երկրապահ կամավորականներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին ամբողջ հայ ազգին նվիրելու ամենաթանկը` կյանքը:

Ուրեմն Ռուբեն նախքան խոսելը մի լավ մտածիր ու նոր արտահայտվիր: Թե՞ դոդ տերդ քեզ արգելել է մտածել:

Ազատամարտիկ Վիլիկ Բաբայան:

Լսելով ձեր թունավոր խոսքը մեր հրամանատարությանը` հանձինս գեներալ-լեյտենանտ, 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի, ես ցավ ապրեցի, որ մեր ազգի մեջ կա մեկը, որը չգիտակցելով իր խոսքի իմաստը և բովանդակությունը կարողանում է նույնիսկ մտածել այդպիսի թերամտություն, ափսոսում եմ, որ դու Սամվել Գևորգյանի եղբայրն ես: Դ թուրք ես, թուրքի շահերի սպասարկու, նաիրիհունանյան ես դու եւ քո խելքին մնացյալ ռազմիկ-սմբատները:

5-րդ բրիգադի ազատամարտիկ Պավել Ավանեսյան:

Լինելով 1993թվականից ԵԿՄ  անդամ՝ ես մինչև հիմա չեմ կարող հասկանալ, թե ինչ ես խոսում ու ինչ ես հորջորջում Մանվել Գրիգորյանի հասցեին, չէ որ նա ազգային հերոս է, 5-րդ լեգենդար բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, որը կռվել և ղեկավարել է մի ամբողջ բրիգադ :

Աստված իմ կարծիքով առաջ մարդուն խելք է տվել մտածելու, հետո խոսելու, ուշքի արի՝ քանի ուշ չի, թե չէ քեզ ոչ քաղաքական պապաներդ կփրկեն, ոչ իրենց փողերը, որոնց փայլից շլացել ես:

Ազատամարտիկ Համլետ Բաբայան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ