06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստան-Ուրուգվայ համագործակցություն՝ գյուղատնտեսության բնագավառում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ՛՛Նիրեա՛՛ ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա առկա բացը լրացնելու և հայաստանյան ընկերությունների հետ նոր կապեր հաստատելու համար:     

՛՛Ուրուգվայը գյուղատնտեսության ոլորտում ունի հարուստ փորձ, որը կարող է փոխանցել հայկական կողմին, ուստի մենք շահագրգռված ենք զարգացնել տնտեսական հարաբերություններ ձեր երկրի հետ՛՛, – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Որպես համագործակցության հնարավոր տարբերակ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համատեղ արտադրության կազմակերպման և տեղական ընկերություններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

Ընկերության փոխնախագահ Գաստոն Սկայոլան իր հերթին տեղեկացրել է, որ 1962 թվականին հիմնադրված ՛՛Նիրեա՛՛ընկերությունն այսօր Ուրուգվայում մսամթերքի արտադրության և արտահանման խոշորագույն ընկերությունների շարքում է, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալներով այն երկրի առաջատարն է: Նա նաև ընդգծել է, որ ընկերությունում բուծվող կենդանիները գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող կերային մշակաբույսերով չեն կերակրվում:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների արտադրողները կկարողանան փոխգործակցության շահավետ եզրեր գտնել` նպաստելով  Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության աշխուժացմանը:

Այնուհետև պատվիրակության անդամները հանդիպել են տեղական մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` համագործակցության կոնկրետ հնարավորությունները քննարկելու նպատակով:  Պատվիրակության անդամներն այնուհետև կայցելեն ՛՛Նաթֆուդ՛՛ և ՛՛Բեկոն՛՛ ընկերություններ:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ