01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ կոնկրետ ժամանակ ասեք. նաիրիտցիները վրդոված են

Այսօր կառավարության դիմաց կրկին  հավաքվել են ՛՛Նաիրիտի՛՛ նախկին և ներկայիս աշխատակիցները, որոնք պահանջում են կառավարությունից իրենց աշխատավարձերի պարտքերը մարելու հստակ ժամանակացույց։

՛՛Մենք չենք ասում՝ մեկ ամսում կամ մեկ շաբաթում տվեք մեր ամբողջ աշխատավարձը, մենք ուզում ենք, որ մեզ կոնկրետ ժամկետ ասեն, որ մինչեւ տարեվերջ կստանանք թե աշխատավարձերը, թե վերջնահաշվարկը՛՛,-ասաց աշխատակիցներից Արմեն Կարապետյանը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված նամակի պատասխանը ստացել են, որը նրանց չի գոհացրել․՛՛Մենք նախարարին խնդրում էինք, որ հստակ մեզ ժամանակացույց ասեր, թե ինչքան ժամանակահատվածում մեր աշխատավարձերը կմարեն, այն ինչ նախարարը նշել է միայն, որ փետրվարի 25-ին մեզ մի ամսվա աշխատավարձ կտան։ Նրա այդ պատասխանը մեզ չի գոհացրել, հիմա ուզում ենք վարչապետի հետ հանդիպել և նրան մեր պահանջը ներկայացնել, որ հանձնարարություն տա նախարարությանը, որ մեր հարցով զբաղվեն և հստակ պատասխան տան՛՛,-մեզ հետ զրույցում ասաց մեկ այլ աշխատակից՝ Կարինե Հարությունյանը։

Այս պահանջը նրանք նաև փոխանցեցին կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին։ Վերջինս խոստացավ որոշ ժամանակ անց պատասխանով դուրս գալ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ