16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների մասնակիցները համատեղ հայտարարություն ընդունեցին

Այսօր` Երեւանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների 2-րդ օրը, քննարկումների մասնակից կուսակցությունները համատեղ հայտարարություն ընդունեցին, ըստ որի ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները նպաստում են Համագործակցության անդամների հասարակական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ստորագրվեց նաեւ Եվրասիական միջկուսակցական համագործակցության մասին հուշագիր:

Միջկուսակցական խորհրդակցությունների շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսին “Միասնական Ռուսաստան”  կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը նշեց, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում Եվրասիական միության շուրջ քննարկումներ կանցկացվեն Կիեւում: Նա կարեւորեց Եվրասիական համագործակցության դերը` նշելով, որ հենց քաղաքական կուսակցությունները պետք է երկխոսություն ապահովեն պետությունների եւ ժողովուրդների միջեւ: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ մյուս կուսակցություններին` խորհրդակացություններին մասնակցելու եւ համատեղ աշխատելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցեցին Ռուսաստանի “Единая Россия” կուսակցության, Ուկրաինայի “Партия регионов” կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական “Нур Отан” կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ “Ազատ հայրենիք” կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ