07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բունդեսթագի նախագահ․ Ողջ Եվրոպան տեղյակ է հայերի ցեղասպանության մասին. Azatutyun.am

Ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, հայտնում է Azatutyun.am-ը: Հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին, և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ – թուրքական փոխհարաբերություններին, նշել է նա երեկ Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ:

Վրաց ուղղափառ, Հայ Առաքելական, Հռոմի կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների, Հրեական համայնքի ռաբբիի և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Լամմերթը հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական և իսլամական համայնքների փոխհարաբերությունների և հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին:

Վիրահայոց թեմի հաղորդագրության համաձան՝ Բունդեսթագի նախագահին հետաքրքրել է նաև, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն է կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Վրաստան գաղթած հայության թիվը:

Վազգեն սրբազանն իր երախտագիտությունն է հայտնել Բուդեսթագի նախագահին հայ ժողովրդի մեծ վշտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և ներկայացրել, որ հակառակ պատմական իրադարձություններին՝ Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը Ցեղասպանության զոհերի ժառանգներ են, և վրացահայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպում է տարբեր միջոցառումներ ու աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար:

Վազգեն եպիսկոպոսը իր գոհունակությունն է հայտնել վրացական իշխանություններին և կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը և կանգնում են հայ համայնքի կողքին:

Բունդեսթագի նախագահը հետաքրքրվել է Վրաստանում կրոնական հանդուրժողականության, քրիստոնյաների, մահմեդականների, հուդայականների և այլ կրոնական համայնքների համագործակցության հարցերով, քննարկվել է նաև համայնքների միջև խառը ամուսնությունների ու բազմամշակութային համագործակցության վիճակագրությունը Վրաստանում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ