11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Ոչ մի խոսք չասվեց սովից, դարդից ու ցավից տառապող ժողովրդի մասին”/վիդեո/

Այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստից առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այլևս հանուն էթիկայի և նորմերի պահպանման չեն լռելու:

՛՛Այլևս ասվելու է ամեն ինչ՛՛,-ասաց նա:   Ուրիխանյանի փոխանցմամբ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ջղագրգիռ ապաքաղաքական ռազբորկա հիշեցնող պոռթկում էր.՛՛Ոչ մի խոսք չասվեց սովից, դարդից ու ցավից տառապող ժողովրդի մասին, չասվեց, որ 40 տոկոսի հասնող աղքատություն կա, որ մարդիկ հացի ու դեղի համար արցունքոդ աչքերով են արթնանում՛՛,-նկատեց պատգամավորը:

Հարցին, թե երեկվանից հետո ԲՀԿ անդամների շարքից հնարավոր է արտահոսք լինի Ուրիխանյանը բազմանշանակ ժպտաց:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ