Շերիֆը կդառնա տեղակալ. Հայկական ժամանակ
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 43-րդ համարն էր եւ ներկայումս գործող պատգամավոր է, պաշտոն կստանա:
Գրիգորյանին բաժին է հասնելու Աժ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այդ հանձնաժողովի նախկին տեղակալ, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը չի ցանկանում ազատել աշխատասենյակը եւ կրկին հավակնում էայդ պաշտոնին, սակայն, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ըստ Դոնթի բանաձեւի` առաջադրման իրավունքը իրենցն է, եւ իրենք այդ պաշտոնում առաջադրելու են Գ. Գրիգորյանին: Վերջինս, հիշեցնում է թերթը, Մարտի 1-ի հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ խոստովանել էր, որ Մարտի 1-ին ներքին զորքերի ստորաբաժանումների գործողություններն ինքն է ղեկավարել: