11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ-ը բոլոր խմբակցությունները ստորագրել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

Հայաստանի հանրապետության Ազգային ժողովը շրջանառության մեջ է դրել հայտարարություն, որով դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Նշենք, որ հայտարարությունն արդեն դրվել է շրջանառության մեջ, ստորագրել են բոլոր խմբակցությունները, սակայն օրակարգում հարցըը դեռևս ընդգրկված չէ: Հայտարարության տեքստը շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից: Հեղինակներն են՝ Էդուարդ Շարմազանով, Արմեն Ռուստամյան, Հովհաննես Սահակյան, Էդմոն Մարուքյան, Արփինե Հովհաննիսյան, Թեւան Պողոսյան, Գուրգեն Արսենյան, Հեղինե Բիշարյան, Ալեքսանդր Արզումանյան, Վահրամ Բաղդասարյան, Հերմինե Նաղդալյան,Մարգարիտ Եսայան, Լյուդմիլա Սարգսյան:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը,

– առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

– արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է,

որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ