Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համաձայն` ոչ միայն Լեռնային, այլ նաեւ` Դաշտային Ղարաբաղն է Հայաստանի մի մասը. Արա Պապյան
Այսօր` նոյեմբերի 13-ին, կայացավ Կանադայում նախկին ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը` իր “Հայրենատիրություն. հայոց հայրենատիրության իրավական հիմքերը եւ հարակից հարցեր” հոդվածների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտնեց, որ վերջին շրջանում շատ է խոսվում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցն իրավական դաշտ տեղափոխման մասին:
Նրա խոսքով` մենք բավականին հիմքեր ունենք, ինչի ապացույցն իր աշխատության մեջ ներառված փաստաթղթերը, կոնվենցիաները եւ պայմանագրերն են` Հայոց հարցի եւ Հայ դատի վերաբերյալ: Ժողովածուն կազմված է 119 հոդվածներից, որոնք նա գրել է 2006-2011-ն ընկած ժամանակահատվածում: Գիրքը նվիրված է Շուշիի ազատագրման 20-ամյակին:
Բանախոսը նշեց, որ իր գործունեության նպատակն իր երկրի դիրքերի ամրապնդումն է, իսկ երկրի հզորացումը պայմանավորված է նաեւ հողային եւ նյութական փոխհատուցմամբ:
Արա Պապյանը հայտնեց նաեւ, որ իր ղեկավարության տակ գտնվող “Մոդուս Վիվենդի” կենտրոնն այժմ պատրաստվում է իսպաներենով հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որն այնուհետեւ կթարգմանվի նաեւ հայերենով, քանի որ Արա Պապյանի հավաստմամբ` Հայաստանում այն ներկայացված է կոմունիստական աղավաղումներով: Բանախոսը նաեւ հայտարարեց, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համաձայն` ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է ներկայացվում որպես Հայաստանի մի մաս, այլ նաեւ`Դաշտային Ղարաբաղը: