11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Սեփական փորձով հասկացանք՝ խառնակ ժամանակներում, անսովոր ու էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը»․ Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ինձ շա՜տ հարազատ մարդու՝ Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Նաև Սահմանադրական դատարանում նրա պաշտոնավարման ավարտը: Շնորհավորանքն էլ խառնվում է շնորհակալության ու երախտագիտության զգացումների հետ:

Սեփական փորձով հասկացանք՝ խառնակ ժամանակներում, անսովոր ու էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը: Անգամ ինքդ քեզ ես ճանաչում ու բացահայտում հենց այս տիպի իրավիճակներում: Արևիկն ուղնուծուծով հայրենասեր է, բացառիկ կամքի ու նախանձելի սկզբունքների կրող եզակիներից մեկը: Մարդ, ում գոյությունն իսկ մեզ շրջապատող խավարի, փորձությունների ու համատարած աղմուկի մեջ հուշում է գալիք ավելի լավ, ավելի ապահով ու ավելի արդար ժամանակները:

Հարգելի տիկի՛ն Պետրոսյան, սիրելի ընկե՛ր:

Շնորհակալ եմ քեզ՝

հայրենիքը գործով սիրելու, ու դա անդադար ապացուցելու համար,

պետությանը անխոնջ ու անձնվիրաբար ծառայելու համար,
քո պայքարող, չհանձնվող ու չընկրկող տեսակի համար,
հայրենի արդարադատության բնագավառում քո մեծ վաստակի համար,
իրավիճակային շահը համոզմունքներիդ անվարան չստորադասելու համար,
լա՜վ ընկեր ու պարզապես լա՜վ մարդ լինելու համար:

Եղի՛ր առողջ, երջանիկ ու հաջողակ: Եղի՛ր սիրելիներով ու հասկացող, գնահատող ու Ձեզ արժանի մարդկանցով շրջապատված:

Ես գիտեմ մեր երկրի ու հանրային կյանքի մասին քո մտքերը, ցանկություններն ու իղձերը: Մաղթում եմ քեզ տեսնել քո իսկ ավանդի պտուղները»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ