08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ռոնալդուն անակնկալ է մատուցել երկրպագուներին

Ռուս մոդել Իրինա Շեյկը նշանվեց համաշխարհային ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդոյի հետ 2012-ի փետրվարին: Այդ ժամանակվանից ի վեր նրանց միանգամայն արդարացիորեն համարում են աշխարհի ամենասեքսուալ զույգը: Դեռ այն ժամանակ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն իր հարսանիքը կկազմակերպի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո:

Պորտուգալացի ֆուտբոլիստը շատ է ցանկանում հաղթել այս առաջնությունում, որպեսզի հարսանեկան արարողությունն իր համար կրկնակի ուրախալի եւ տոնական լինի: Առայժմ Պորտուգլիայի հավաքականը վճռականորեն շարժվում է դեպի իր նպատակը:

Սպասվում է, որ աստղային հարսանիքը տեղի կունենա հուլիսի 12-ին Պորտու-Սանտու կղզում: Ռոնալդուն եւ Շեյկը մի ամբողջական հյուրանոց են վարձակալել հյուրերի համար: Թե որ դիզայներին է Իրան վստահել իր հարսանեկան զգեստը, առայժմ հայտնի չէ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ