22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քննարկել են հայ-շվեդական առեւտրատնտեսական կապերի սերտացման հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի 
հավատարմատար Մարտին Էնբերգին: Վարչապետը կարեւորել է ՀՀ-ում եւ Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման եւ ընդլայնման համատեքստում:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչու­
թյունների առկայությունը եւ արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առեւտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ եւ շվեդ գործարար­ների ուղղակի շփումների հաստատմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ