11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“… ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա”. թեժ կրքեր ԱԺ-ում

Ազգային Ժողովում թեժ կրքերի ուղեկցությամբ այսօր քննարկվում է ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքը, որի փոփոխությունների կիրարկումը կառավարությունը հետաձգել է մինչև հուլիսի մեկը:

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հարցրեց հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին` արդյոք մինչ ՓՄՁ ներկայացուցիչների կողմից ակցիաներ սկսելը եղե՞լ են կոնկրետ առաջարկներ ՛՛սկսած թղթի ձևից վերջացրած մեխանիզմը՛՛:

՛՛Բնականաբար ոչ: երկու անգամ մենք ենք կազմակերպել քննարկում, իր մտահոգությունները Կառավարությունն է բարձրացրել, նաև ԱԺ նախագահի մոտ է քննարկում եղել, բայց հիմնականում միտինգներ որ եղան, նոր առաջարկներ եղան: Անկեղծ ասելը մոդա չէ, բայց ասեմ՛՛,-ասաց Այվազյանը:

Այդ ընթացքում տեղից խոսեց էր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ում Այվազյանն արձագանքեց.

՛՛Ինձ մի հիշացրու, փաստաթղթեր կարաս հիշացնես. ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա: Ինչ որ ասում եմ՝ լավ եմ հասկանում՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ