30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եռակողմ բանակցությունների նպատակը 2020 եւ 2021 թվականների բոլոր պայմանավորվածությունների կատարումն է. Պուտին

Եռակողմ բանակցությունների նպատակը 2020 եւ 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարումն է։ Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում, այժմ մեր խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունն այնպես, ինչպես մենք պետք է անենք։ Այս գնահատականների համար ես ձեզ շնորհակալ եմ:

Այսօր պետք է քննարկել այն իրավիճակը, որն այսօրվա դրությամբ ստեղծվել է, ճանապարհ փնտրել լուծելու այն հարցերը, որոնք դեռ չլուծված չեն։ Այս առումով կնշեի նաեւ տնտեսական բնույթի մի կարեւոր բաղադրիչ։ Մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են երեք երկրների փոխվարչապետները։ Նրանք բավականին առաջ են գնացել այն հարցերի առումով, որոնք մենք քննարկել ենք ավելի վաղ՝ երկու տարի առաջ։ Այստեղ նույնպես կարծես անհրաժեշտ է լրացուցիչ թափ հաղորդել։ Գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։ Հարցերի շրջանակը բավականին մեծ է։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Բարի գալուստ»,- ասել է Պուտինը բանակցությունների սկզբում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ