Պատերազմ ենք գնում, բարով գնաք. Ժողովուրդ
“Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գլխավորությամբ շարունակում է հունիսի 11-ի հայտարարությամբ սկսված կամավորականների հավաքագրումը: Այվազյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք երիտասարդներին 3 ամսով վկայական են տալիս, որոնք փորձաշրջանն անցնելուց հետո պատրաստ կլինեն գնալ առաջին գիծ:
Թերթը հիշեցնում է, որ “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը Սեյրան Օհանյանին բաց նամակ էր գրել` խնդրելով ՀՀ սահմանային գոտիներում հատկացնել տեղաբաշխման համապատասխան տարածքներ եւ այդ տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների հետ ներդաշնակ համագործակցության համար տալ անհրաժեշտ հրահանգներ: