Դաշնակցությունում մեկը մյուսից տեղյակ չի. Իրավունք
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը` դրժելով ՀՅԴ-ի` կառավարության հնգամյա ծրագրին դեմ քվեարկելու որոշումը, ընդհանրապես չի քվեարկել: Այս մասին գրում է “Իրավունք”-ը եւ փորձել Ա.Վարդանյանի նման քայլի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՅԴ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանից:
Սակայն պարզվել է, որ կուսակցության մամուլի պատասխանատուն չի ուզում տեղյակ լինել ՀՅԴ գործերից ու անտեղյակ է.
“-Զանգահարեք Աղվան Վարդանյանին կամ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
-Բայց չէ՞որ Դուք եք կուսակցության մամլո խոսնակը:
-Իրենց հետ չեմ խոսել, չգիտեմ, իրենք ինչ պատճառով են դա արել, ինչ է եղել: Ես ընթացքին ծանոթ չեմ, դրա համար էլ ասում եմ զանգահարեք Աղվան Վարդանյանին:
Այդպես էլ չհասկացանք, հիմա Արմեն Ռուստամյա՞նն է Սպարտակ Սեյրանյանի մամլո խոսնակը, թե՞ հակառակը: Բա լավ, ՀՅԴ մամլո խոսնակն ո՞վ է”,- գրում է թերթը: