07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այլեւս երբեք. Իսրայելի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն ստեղծվել էր հենց այդ նպատակով: «Այլևս երբեք»՝ սա էր Ռեուվեն Ռիվլինի կոչը հավաքվածներին:

«1915թ., երբ տեղի էր ունենում հայ ազգի սպանդը, «Նիլիի» առաջատար անդամներից Ավշալոմ Ֆայնբերգը, գրել էր հետևյալը, մեջբերում եմ. «Ինձ անհանգստացնում է հարցը՝ ո՞վ է լինելու հաջորդը: Երբ քայլում էի դեպի Երուսաղեմ տանող օրհնյալ և սուրբ հողերով, ինքս ինձ հարցնում էի՝ արդյոք ապրում ենք արդի ժամանակներո՞ւմ՝ 1915-ո՞ւմ, թե՞ Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակ: Ես նաև ինքս ինձ հարցնում էի՝ արդյոք իրավունք ունե՞մ ողբալու միայն իմ ժողովրդի ողբերգությունը»»,- ասել է Ռիվլինն ու հիշեցրել, որ Ֆայնբերգն այդ ամենը գրել էր ուղիղ հարյուր տարի առաջ՝ տատանումների ու ժխտման հարյուր տարի:

«Սակայն այն ժամանակվա Իսրայել հողում, Երուսաղեմում, որում ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած ցեղասպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները և իմ ընտանիքի անդամները տեսել են հազարավոր հայ փախստականների՝ սովալլուկ, աղետից մազապուրծ եղած և կարեկցանքի արժանի: Նրանք ապաստան գտան Երուսաղեմում, և նրանց սերունդները շարունակում են մինչև օրս այնտեղ ապրել, – հիշել է Ռիվլինն ու շարունակել, – այդ ժամանակ հնչող երկու հարցերն էին՝ ո՞վ է հաջորդը, և արդյոք հրեաները կկիսե՞ն նաև մյուսների ողբերգությունը»:

Ըստ Իսրայելի ղեկավարի՝ առաջին հարցին պատասխանեց պատմությունը՝ մոտ երկու տասնամյակ անց. հաջորդը հրեաների հերթն էր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ