23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Ադրբեջանը գրավել է հայկական հենակետերը:

«Ամեն մեկը մի բան ա ասում, 50 դիրք նշանակում է ամբողջ արևելյան սահմանը վերցրե՞լ են: Չէ, ես չգիտեմ, չեմ հաշվել», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ դիրք է Ադրբեջանը գրավել:
Նա ասաց, թե Ջերմուկում հայկական կողմի համար առաջնագիծը փոխվել է:

«Նոր առաջնագիծ ենք ձևավորել, ինժեներական աշխատանքները համարյա ավարտվում են, մենք չենք նահանջել, դիրքային կորուստներ են եղել», – նշեց Մելքոնյանը:

ՔՊ-ականը ընդգծեց՝ իրենց պահանջն այն է, որ «խաղաղություն կնքվի»:

«Մենք գնում ենք դրան, զիջելու ոչ մի բան չունենք: Խնդիր է դրված մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել, բայց հիմա դա կլինի, թե չի լինի՝ ոչ ոք չգիտի, խոշոր տերություններն են մեզ ասել, որ միչև տարեվերջ պետք է կնքել պայմանագիրը», – ասաց Մելքոնյանը:

Նա չի կարծում, որ հնարավոր կլինի մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը՝ հաշվի առնելով Ալիևի հոխորտանքները:
«Մենք պիտի հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, պետք է համախմբվենք ու կարողանանք մեր երկիրն այս վիճակից հանել», – նշեց նա:

«Ուրեմն իմացեք՝ քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք», – հավելեց ՔՊ-ականը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ