11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Առողջապահության նախարարը կծանոթանա

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։

Այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների ժամանակ նախարարները քննարկելու եներկու երկրի առողջապահության համակարգերի համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման, առանձին ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր։

Արմեն Մուրադյանի ղեկավարած պատվիրակությունը  կայցելի Բելառուսի բժշկական կենտրոններ և դեղարտադրության հիմնարկներ։

Փետրվարի 4-ին Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով ՀՀ առողջապահության նախարարը Մինսկից կմեկնի Վիլնյուս։ Նպատակը`առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնումն է։ Հայկական պատվիրակությունը կծանոթանա նաև Լիտվայի առողջապահական համակարգի ֆինանսավորման, դեղերի շուկայի կառավարման փորձին։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ