23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե 2 տարվա ընթացքում սահմանային կառույցներ ստեղծած լինեիր՝ անհեթեթ միջոցառումների եւ պարգեւավճարներ տալու փոխարեն

Այս՝ որբի, ծեծվածի ու հալածվածի կերպարից դուրս գալու համար պարտադիր չէ, որ դու 120 հազարանոց հզոր բանակ ունենաս եւ միջուկային զենք։ Սրա համար միանգամայն բավարար է, որ դու 20 հազարանոց պատրաստված ու կոփված բանակ ունենաս, նվազագույն զենք-զինամթերք եւ սահմանին պաշտպանական կուռ կառույցներ։ Չէ որ թշնամին տեսնում է, որ քո 19-ամյա անզեն ու անպաշտպան զինվորիկները քնում են կարկատած վրաններում, որ դու հույսդ դրել ես խաղաղություն մուրալու քաղաքականության վրա, որ նվազագույն զենք չունես եւ բոլոր դաշնակիցներիդ հետ խնդիրներ ունես։ Եթե գոնե 2 տարվա ընթացքում սահմանային կառույցներ ստեղծած լինեիր՝ անհեթեթ միջոցառումներ ֆինանսավորելու եւ պորտաբույծ պաշտոնյաներին պարգեւավճարներ տալու փոխարեն։ Եթե սահմանին զորավարժություններ անեիր, այդ թվում՝ ռուսական ու իրանական բանակի հետ։ Եթե տեսնեին, որ քո ՀՕՊ-ը կազմ-պատրաստ է, չի թողնելու, որ ամենապրիմիտիվ ԱԹՍ-ներն օդից քեզ խոցեն։ Եթե համարձակ լինեիր, չվախենայիր եւ խաղաղություն չմուրայիր․․․ Թշնամին, մինչեւ քո սահմանը խախտելը եւ քո սահմանամերձ գյուղերի վրա կրակելը, տասն անգամ կչափեր։

Արմինե Օհանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ