՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛-ը թաքցնում է մահերը. Հրապարակ

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛ քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային:
Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքել է ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը՝ ավազակության համար դատապարտված, որին չեն հասցրել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:
Իրազեկ աղբյուրը, սակայն, լրացրել է մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան և Համլետ Հովհաննիսյան:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: