Թուրք ռեժիսորը Երեւանում ներկայացրել է իր “Սպի”-ն
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր “Մոսկվա” կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված “Սպի” ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմը հանդիսատեսին փոխադրում է 1915 թիվ … Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերում ձերբակալում է հայ տղամարդկանց, այդ թվում՝ դարբին Նազարեթ Մանուկյանին:
Կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր դուստրերը դեռ ողջ են: Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը:
Ֆաթիհ Աքինի “Սպի”-ն Եվրոպայում արդեն բարձրացել է մեծ կինոէկրան: