Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց չեն կարողանա սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու եւ պահպանելու համար
Երեմիայի մարգարէութիւնը 15.19-20
Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կլինես, ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, ես քեզ կտամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց չեն կարողանայ սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու եւ պահպանելու համար,– ասում է Տէրը: