24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եղբայրներ, հայեր, գերիների մահապատիժը ցեղասպանություն է, դժոխք եւ ստորություն. Կատյա Գորդոն

Ռուս փաստաբան, հասարակական-քաղաքական ակտիվիստ եւ երգչուհի Կատյա Գորդոնն անդրադարձել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին:

«Որոշ աշխարհաքաղաքական պատճառներով… կամ պարզապես քաղաքական պատճառներով Ռուսաստանը հստակ չի խոսում այս թեմայով… Եղբայրնե՛ր, հայեր, ռազմագերիների մահապատիժը, որը հրապարակվում է, ցեղասպանություն է, դժոխք եւ ստորություն: Արդար չէ, որ ձեր պատերազմի մասին… լռում են: Ես շատ եմ սիրում Հայաստանը, տարիներ շարունակ ընկերներ եմ եղել հայերի հետ եւ հասկանում եմ նրանց։ Եթե իմ փոքր ձայնը որեւէ կերպ կարող է օգնել ձեզ, ես ձեզ հետ եմ: Ցավակցում եմ ձեզ իմ սրտի խորքից եւ բոլորիս խաղաղ երկինք եմ մաղթում»,- գրել է Գորդոնն իր ինստագրամյան էջում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ